Երկամարտի 210 կգ արդյունքով Մերի Միսակյանը երիտասարդների Եվրոպայի առաջնությունում երրորդն է

Հայաստանը ներկայացնող ծանրորդները շարունակում են պայքարը Ալբանիայում ընթացող Եվրոպայի երիտասարդների և մինչև 23 տարեկանների առաջնություններում։ Այդ մասին հայտնում են Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից։

Երիտասարդների մրցաշարում պայքարի մեջ մտան 69 կգ քաշային կանայք:
Հայաստանից Մերի Միսակյանը պոկում վարժությունում բարձրացրեց 88 կգ ու 92 կգ: Այս ձևում նա 4-րդն է: Հրում վարժությունում Միսակյանը գլխավերևում պահեց 114 կգ, 118 կգ: Այս վարժությունում Միսակյանը դարձավ արծաթե մեդալակիր:

Երկամարտի 210 կգ արդյունքով՝ Մերի Միսակյանը երիտասարդների Եվրոպայի առաջնությունում երրորդն է:

Related posts

Կփորձենք համոզել՝ Սահմանադրության փոփոխությունը կարևոր է, եթե չստացվեց, կարող է գնանք արտահերթ ընտրությունների

Արագածում արդեն խորը ձմեռ է. Սուրենյան

Անվտանգության զգուշացում կայքերի սեփականատերերի և կիբեռանվտանգության թիմերի համար