Չինաստանն առաջարկում է ստեղծել արհեստական բանականության գլոբալ կազմակերպություն

Չինաստանի նախագահ Սի Ծինփինն առաջարկել է ստեղծել արհեստական բանականության (ԱԲ) վերահսկման և կառավարման գլոբալ կազմակերպություն։ Նա նման հարթակի անհրաժեշտության մասին հայտարարել է նոյեմբերի 1-ին Հարավային Կորեայի Գյունջու քաղաքում տեղի ունեցած Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովում։

Սին կարծում է, որ Արհեստական բանականության գլոբալ համագործակցության կազմակերպությունը կարող է կառավարման կանոններ սահմանել և խթանել համագործակցությունը՝ արհեստական բանականությունը վերածելով «միջազգային հանրության հանրային բարիքի»։ «Արհեստական բանականությունը չափազանց մեծ նշանակություն ունի ապագա զարգացման համար և պետք է ստեղծվի ի շահ բոլոր երկրների ու տարածաշրջանների մարդկանց»,- նրա խոսքերն է մեջբերում «Սինհուա» լրատվական գործակալությունը։

Ինչպես նշում Է Reuters-ը, Չինաստանի իշխանություններն այս տարի արդեն հանդես են եկել նման նախաձեռնությամբ, սակայն ԱՄՆ-ը մերժել էր միջազգային կազմակերպությունների շրջանակներում Արհեստական բանականության կարգավորման գաղափարը:

Related posts

ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում պետբյուջե է վճարել շուրջ 12,6 մլրդ դրամի հարկեր և տուրքեր՝ 62 տոկոսով ավելի 2025-ի 1-ին կիսամյակից. Ռոմանոս Պետրոսյան

6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ

Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում