Եվրոպայի առաջնությունից՝ 19 մեդալ միայն գյումրեցիներին

Այսօր Գյումրու համայնքապետարանում Եվրոպայի առաջնությունից վերադարձած գյումրեցի մարզիկներին ընդունեց համայնքապետ Վարդգես Սամսոնյանն ու աշխատակազմը: Ծանրամարտի, սամբոյի եւ ըմբշամարտի մարզիկներին ու մարզիչներին հանձնվեցին պատվոգերեր եւ նվերներ՝ որպես շնորհակալություն կատարած մեծ աշխատանքի:
2023 թվականին՝ Եվրոպայի առաջնությանը, գյումրեցի մարզիկները 19 մեդալ նվաճեցին: 5 ծանրամարտիկ ունեինք, 5 էլ մեդալներով են եկել, սամբիստները 3 մեդալ են նվաճել, դե իսկ գյումրեցի ըմբշամարտիկն էլ նվաճեց Եվրոպայի առաջնության 6-րդ ոսկե մեդալը: Տղաներից յուրաքանչյուրը մեծ ներդրում ունեցավ հայկական դրոշը բարձր պահելու գործում, որոշ դեպքերում՝ անգամ մարզադպրոցների ոչ բարեկարգ պայմաններում:

Related posts

 2 առաջին եւ 8 երկրորդ տեղերի մեդալներ. Գյումրեցի լողորդների նվաճումներն ու խնդիրները

20 բնակավայր, 1 ուղերձ․ կանանց պայքարի ճանապարհը լուսանկարներում

Ուժեղ անձրևային հոսքից հակակարկտային կայաններից մեկի հետ խնդիր է եղել, կողքի 63 համակարգերն աշխատել են. Պապոյան