Հայաստանում ապրանքների գնանկում է նկատվում. ԿԲ նախագահ


Համաշխարհային պարենային ապրանքների գների նվազման արդյունքում Հայաստանի ապրանքների գնանկում է նկատվում: Կենտրոնական բանկի գնահատմամբ՝ սա նույնիսկ կարող է բերել նրան, որ որոշ ժամանակ անց գնաճն ավելի ցածր լինի, քան ԿԲ թիրախն է (4 տոկոս),- այս մասին ասուլիսում ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը: ,Ինչպես աշխարհի շատ երկրներում, Հայաստանում ևս նկատում ենք մի ֆենոմեն, երբ կա ապրանքների որոշակի էական գնանկում, որը հիմնականում պայմանավորված է մի կողմից վարվող խիստ դրամավարակային քաղաքականությամբ, մյուս կողմից՝ կորոնավիրուսից հետո վերջապես արժեշղթաների վերականգնմամբ ու առաջարկի ավելացման գործոններով: Այդ առումով թե ԱՄՆ-ում, թե եվրոպական երկրներում, թե ՌԴ-ում, թե Հայաստանում տեսնում ենք, որ համաշխարհային պարենային ապրանքների գների նվազման արդյունքում մեր գնաճի զամբյուղի մեջ էական կշիռ ունեցող ապրանքների գները որոշակիորեն նվազման միտում են ցույց տալիսե,-ասաց Գալստյանը: Գնաճի նվազման երկրորդը պատճառը բազային էֆեկտներն են:

Related posts

Առաջին անգամ անցկացվել է Սպորտի ռազմավարական և համակարգային բարեփոխումների ֆորում

Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդն արգելափակել է երեխաների սոցիալական ցանցեր մուտքն արգելող օրենքը

4 կրակոց Աշտարակի խճուղում․ ոստիկանները ձերբակալել են 19-ամյա երիտասարդին