Ուժեղ անձրևային հոսքից հակակարկտային կայաններից մեկի հետ խնդիր է եղել, կողքի 63 համակարգերն աշխատել են. Պապոյան

Հակակարկտային կայաններն աշխատում են, բայց կայանների արդյունավետության մասով պետք է նշել, որ կան ամպեր, որոնց դեպքում թնդանոթային համակարգերի արդյունավետությունը 100 տոկոս չէ: Կան ամպեր, որոնց դեպքում 100 տոկոսանոց է, ու բազմաթիվ դեպքեր են լինում, որ փրկում են իրավիճակը: Այդ մասին Կառավարության ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

Անդրադառնալով հարցին, թե վերջին հորդառատ անձրևների և կարկուտի ժամանակ հակակարկտային համակարգերը կրակե՞լ են, նախարարը պատասխանեց. «Այո՛, կրակել են՝ բացի Արարատի մարզի 1 բնակավայրից, որտեղ, մասնագետների կարծիքով, պատասխանատուների ներկայացմամբ, շատ ուժեղ անձրևային հոսք է սկզբում եղել, որի հետևանքով խնդիր է եղել սարքի աշխատանքի հետ, և սարքը չի աշխատել: Մեկ թե երկու գյուղում եղել է այդպիսի բան, Արարատի մարզ իմ այցելության ժամանակ պարզեցինք: Բայց դրա փոխարեն կողքի 63 համակարգերն ամբողջությամբ աշխատել են»:

Related posts

Խողովակները հողից հանելու և ապամոնտաժելու պահին Մխչյան գյուղի բնակիչը և ևս երկու անձ ձերբակալվել են

Մոսկվայի հասցեին Երևանի կողմից հնչեցված անհիմն մեղադրանքների նոր տարափին այդպես էլ չհետևեցին որևէ կառուցողական առաջարկ կամ պատասխանատու որոշում․ Զախարովա

Կանեմ առաջարկություն, որից ընդդիմությունը չի կարող հրաժարվել. Նիկոլ Փաշինյան