Եվս երկու բազմաբնակարան Գյումրիում

Այսօր Գյումրիում էր «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրենը: Հայկակ Արշամյանը Շիրակի մարզպետի ու Գյումրու համայնքապետի ուղեկցությամբ ծանոթացավ հիմնադրամի միջոցներով Մուշ թաղամասում իրականացվող շինաշխատանքներին: Աշխարհասփյուռ հայության ու նաեւ բազմաթիվ երկրներից հանգանակած միջոցներով թաղամասում կառուցվում են երկու բազմաբնակարան շենք եւ մանկապարտեզ: Աշխատանքների ընթացքն ու որակը, ըստ հիմնադրամի տնօրենի, գոհացուցիչ են:

Related posts

Ձգտում ենք Հայաստանի շուրջ ստեղծել խաղաղության և բարգավաճման միջավայր․ Արարատ Միրզոյան

Ձերբակալվել են Երևանում ավտոբուսի վարորդին ծեծի ենթարկած անձինք. ՔԿ

Չարենցավանի ոստիկանները կանխել են թմրանյութի 6 տասնյակ փաթեթի տեղադրումը