ԵՄ-ն ու ԱՄՆ-ը սերտորեն համագործակցում են Ռուսաստանի հետ անվտանգության շուրջ խորհրդակցությունների հարցում. Բորել

Եվրամիությունը սերտորեն համագործակցում է ԱՄՆ-ի հետ Եվրոպայում անվտանգության հարցի շուրջ Ռուսաստանի հետ երկխոսության վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը՝ Բրեստում ԵՄ երկրների պաշտպանության նախարարների ոչ պաշտոնական հանդիպման մեկնարկից առաջ։

«Շատ են խոսակցություններն այն մասին, թե Եվրոպան չի մասնակցում բանակցություններին, սակայն այս օրերին մենք սերտորեն համակարգում ենք գործողություններն ԱՄՆ-ի հետ։ Ես բազմիցս հեռախոսազրույց եմ ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ, նախարարները նույնպես շփումներ են ունեցել»,- նշել է Բորելը։

Նա նաև վստահություն է հայտնել, որ ոչ մի որոշում չի քննարկվի և ընդունվի՝ առանց Եվրոպայի հետ սերտ համագործակցության և նրա մասնակցության:

Related posts

Պետք է բացահայտվի նախապատրաստվող ահաբեկչական ակտի հանցակիցների ողջ շղթան․ Արթուր Հովհաննիսյան

Իլոն Մասկը մտադիր է նոր կուսակցություն ստեղծել

Հավաք՝ Սամվել Կարապետյանի ազատ արձակման պահանջով