ԵԽԽՎ ֆրանսիացի պատգամավորը դիմել է Ադրբեջանին` հորդորելով ամբողջությամբ կատարելու ՄԻԵԴ-ի որոշումները

Ֆրանսիացի պատգամավոր Բեռնար Ֆուրնյեն ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի իր ելույթում Ադրբեջանի կառավարությանը կոչ արեց ազատ արձակել հայ ռազմագերիներին: «ՄԻԵԴ-ը հակամարտության ընթացքում և դրանից հետո կողմերին կոչ է արել կատարել Գերիների մասին կոնվենցիայի դրույթները: ՄԻԵԴ-ը ձերբակալված անձանց վերաբերյալ բազմաթիվ դիմումներ է ստացել, որոնք ներկայացվել են կառավարությունների և հարազատների կողմից»,-ասել է նա:

Քաղաքական գործչի խոսքով՝ Ադրբեջանի կառավարությունն ընդհանուր բնույթի տեղեկություններ է տրամադրել՝ սահմանափակ ծավալով: «Մեր հիմնական առաջնահերթությունը պետք է լինի կոնվենցիայի պահպանումը: Մենք դիմում ենք Ադրբեջանին` հորդորելով ամբողջությամբ կատարելու ՄԻԵԴ-ի որոշումները, թույլ չտալ խոշտանգումներ: Մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանն՝ ազատ արձակել ռազմագերիներին»,- ընդգծել է Ֆուրնյեն:

Related posts

Փարիզի Ռազմական ակադեմիայի ռազմավարական վերապատրաստման դասընթացն ավարտել է ՀՀ ԶՈՒ առաջին ներկայացուցիչը

Ինձնից կախված ամեն ինչ կանեմ, որ արդարացնեմ այդ վստահությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ԱԺ փոխնախագահի թեկնածու

Հայաստանում դիզվառելիքի դեֆիցիտ չկա․ Գևորգ Պապոյան