Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում. կան 1 զոհ, 1 վիրավոր

Ապրիլի 20-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 20:50-ի սահմաններում Mercedes մակնիշի ավտոմեքենան Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 83-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում  դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի ծայրահեղ ծանր ախտորոշամբ տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն, սակայն ճանապարհին վիրավորներից մեկը գիտակցության չգալով՝ մահացել է:
Փաստի առթիվ  ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Արագածի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորի ինքնությունը:

Related posts

Կնոջ գլուխը հարվածել է պատին, դանակով սպառնացել, մերկ նկարներն ուղարկել ազգականներին․ նախաքննության ավարտ

ԱԹՍ-ներն առաջին անգամ հարձակվել են Սուրգուտի վրա, հրդեհ է բռնկվել Չեռնոմիրդինի անվան գործարանում. ԶԼՄ-ներ

Հրացանը տվել է որդուն ու վերջինիս ընկերոջը. պատահական արձակված կրակոցի հետևանքով 16-ամյա տղան մահացել է