Եթե Թայվանը որոշի անկախանալ, Չինաստանը պատերազմ կսկսի. ՉԺՀ պաշտպանության նախարար

Եթե Թայվանը հայտարարի Չինաստանից անկախանալու մասին, Պեկինը, անկասկած, պատերազմ կսկսի՝ Սինգապուրում հայտարարել է Չինաստանի պաշտպանության նախարար Վեյ Ֆենհեն ամերիկացի գործընկեր Լլոյդ Օսթինի հետ հանդիպմանը:

«Չինաստանի ժողովրդական ազատագրական բանակը կճնշի Թայվան կղզին մեզնից անջատելու ցանկացած փորձ։ Պեկինը կպաշտպանի հայրենիքի միասնությունը»,- զգուշացրել է պաշտոնյան։

Նա ընդգծել է՝ «Մեկ Չինաստան» սկզբունքի ճանաչումն անհերքելի պայման է Չինաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունների բնականոն զարգացման համար։

Վաշինգտոնը խզել է դիվանագիտական հարաբերությունները Թայվանի հետ 1979 թ., սակայն շարունակում է գործակցել և զինամթերք մատակարարել: Դա բարկացնում է Չինաստանի կառավարությանը, որը Թայվանը համարում է իր երկրի տարածքի անբաժան մասը:

Related posts

Վթար Օհանավան գյուղի մոտ. նախնական տվյալներով՝ կան զոհեր

ԱԳՄԱ նախարարությունը՝ ի գիտություն հայաստանյան արտահանողների

Հայաստանի քաղաքացիները պիտի որոշեն՝ մնա՞լ ԵԱՏՄ-ի մեջ, թե՞ ԵՄ-ին անդամակցել. վարչապետ