Եթե Թայվանը որոշի անկախանալ, Չինաստանը պատերազմ կսկսի. ՉԺՀ պաշտպանության նախարար

Եթե Թայվանը հայտարարի Չինաստանից անկախանալու մասին, Պեկինը, անկասկած, պատերազմ կսկսի՝ Սինգապուրում հայտարարել է Չինաստանի պաշտպանության նախարար Վեյ Ֆենհեն ամերիկացի գործընկեր Լլոյդ Օսթինի հետ հանդիպմանը:

«Չինաստանի ժողովրդական ազատագրական բանակը կճնշի Թայվան կղզին մեզնից անջատելու ցանկացած փորձ։ Պեկինը կպաշտպանի հայրենիքի միասնությունը»,- զգուշացրել է պաշտոնյան։

Նա ընդգծել է՝ «Մեկ Չինաստան» սկզբունքի ճանաչումն անհերքելի պայման է Չինաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունների բնականոն զարգացման համար։

Վաշինգտոնը խզել է դիվանագիտական հարաբերությունները Թայվանի հետ 1979 թ., սակայն շարունակում է գործակցել և զինամթերք մատակարարել: Դա բարկացնում է Չինաստանի կառավարությանը, որը Թայվանը համարում է իր երկրի տարածքի անբաժան մասը:

Related posts

Նախատեսվում է միավորել Վանաձորն և Փամբակը՝ ձևավորելով մեկ համայնք՝ 22 բնակավայրերի ընդգրկմամբ․ Լոռու մարզպետի աշխատակազմ

Ֆրանսիայի ամենաերկար գետը շոգի պատճառով գրեթե չորացել է․ Ազիզյան

Հայաստանի հինգ ազատ ոճային ըմբիշ այսօր պայքարի մեջ կմտնի Մ20 Եվրոպայի առաջնությունում