ԵԱՏՄ երկրները միասին են. Միշուստին

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը Նուր-Սուլթանում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում ասել է, որ ԵԱՏՄ երկրները ցանկացած պարագայում շարունակում են միասին լինել և ձգտում են ամրապնդել համագործակցությունը՝ չնայած դրանք պառակտելու արևմտյան երկրների փորձերին՝ գրում է РИА Новости-ն։

«Մենք շարունակում ենք դիտարկել եվրասիական ինտեգրման առաջնահերթ խնդիրները, կայացնել որոշումներ, որոնք անհրաժեշտ են առևտրատնտեսական և հումանիտար կապերի զարգացման, մեր ժողովրդի կյանքի որակի և բարեկեցության բարելավման համար: Ստեղծված իրավիճակում դա շատ կարևոր է»,- ասել է Միշուստինը:

«Այսօրվա հանդիպումը լավագույն հաստատումն է, որ ցանկացած պարագայում մենք միասին ենք և համատեղ ձգտում ենք ամրապնդել համագործակցությունը բոլոր ոլորտներում»,- ընդգծել է ՌԴ վարչապետը:

Related posts

Կառավարությունը կաջակցի ՀՀ տնտեսվարողներին թարմ պտուղբանջարեղեն, ծաղիկ արտահանել ԵՄ-ի, Միացյալ Թագավորության և Կանադայի շուկաներ

Ջերմատնային արտադրության լոլիկ, պղպեղ, ելակ, ծաղիկ արտահանող տնտեսվարողներին կտրամադրվի փոխհատուցում այլ երկրների շուկաներում մրցունակության համար

Մի՛ վստահեք չստուգված զանգերին․ պաշտոնական ծանուցումները հրապարակվում են azdarar.am-ում. ԱՆ