«Ռոսսելխոզնադզորը» սահմանափակել է թուրքական հինգ արտահանողներից կորիզավոր մրգերի ներմուծումը Ռուսաստան

«Ռոսսելխոզնադզորը» սահմանափակում է թուրքական հինգ արտահանողներից կորիզավոր մրգերի ներմուծումը Ռուսաստան։ Նշվում է, որ սա ժամանակավոր միջոցառում է:

«Որոշումն ընդունվել է այն պատճառով, որ Թուրքիայից Ռուսաստան ներմուծվող կորիզավոր մրգերի խմբաքանակներում պարբերաբար հայտնաբերվել են ԵԱՏՄ անդամ պետությունների համար կարանտինային համարվող վնասակար տարրեր»,- ասված է «Ռոսսելխոզնադզորի» հաղորդագրության մեջ։

Անկարան դեռ չի արձագանքել այս որոշմանը:

Related posts

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին, ապա երկաթե արգելապատնեշներին. վարորդը տեղում մահացել է

Հույս ունեմ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի ավարտին հասնել կոնկրետ արդյունքների. Ալիև