Վարդան Ղուկասյանի խափանման միջոց կալանքը փոխարինվեց տնային կալանքով

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի խափանման միջոց կալանքը փոխարինվեց տնային կալանքով։ Դատարանը կիրառեց 15 մլն դրամի չափով գրավ։

Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակում 2025 թվականի հոկտեմբերի 20-ին Գյումրու քաղաքապետարանում իրականացվել էին քննչական գործողություններ, ինչից հետո Գյումրի համայնքի մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, կաշառք տալու մեղադրանքներով քաղաքապետ Վարդան Ղուկասյանը կալանավորվել էր:

Ըստ մեղադրանքի՝ Վարդան Ղուկասյանը, լինելով Գյումրի համայնքի ղեկավար, նույն համայնքի գլխավոր ճարտարապետի պաշտոնը զբաղեցրած անձի՝ Հենրիկ Գասպարյանի հետ Սևակ Գոմցյանի օգտին հովանավորչության, թողտվության և այլ ապօրինի գործողության համար պահանջել է խոշոր չափերով՝ 4 մլն դրամ կաշառք, ինչպես նաև մի խումբ պաշտոնատար անձանց հետ նախնական համաձայնությամբ կատարել է պաշտոնական կեղծիք:

Ավելի ուշ Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք էր ներկայացվել դատական նիստերից մեկի ավարտից հետո արված արտահայտությունների համար:

Related posts

Հրդեհ է բռնկվել Մյասնիկյան պողոտայի հարակից տարածքում․ ՆԳՆ

Հաստատվել է պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի կազմը

Մի՛ այրեք խոզանը․ ՇՄ նախարարությունը զգուշացնում է