Դուբայ-Թել Ավիվ թռիչքի ուղևորները բարեհաջող հասել են Իսրայել

Դուբայից Թել Ավիվ մեկնող ինքնաթիռում տեղի ունեցած արտակարգ միջադեպի պատճառով Սաուդյան Արաբիայում վայրէջք կատարած 174 ուղևորներն ապահով վերադարձել են Իսրայել:

Flydubai ավիաընկերության ինքնաթիռի երկրորդ օդաչուն փորձել էր կործանել ինքնաթիռը, կռվի էր բռնվել օդանավի հրամանատարի հետ և դանակահարել նրան: Ինքնաթիռը 30 վայրկյանից պակաս ժամանակահատվածում կորցրել էր ավելի քան 4000 մետր բարձրություն: Հրամանատարը կարողացել է սեղմել օդաչուի խցիկը բացելու կոճակը. աձնակազմի անդամների և ուղևորների միջամտության շնորհիվ ողբերգությունը կանխվել է: Օդանավում գտնվող մյուս օդաչուներն ապահով վայրէջք են կատարել Սաուդյան Արաբիայում:

Հարձակում իրականացրած երկրորդ օդաչուն Օմանի քաղաքացի է, իսկ դանակահարված հրամանատարը՝ Հնդկաստանի: Երկու օդաչուն էլ հոսպիտալացվել են:

Միջադեպից հետո Իսրայելը կստուգի երկիր չվերթեր իրականացնող բոլոր օդաչուներին: Կատարվում է հետաքննություն տեղի ունեցածի պատճառները պարզելու համար:

Related posts

Ընտանեկան բռնությունը շարունակում է ունենալ ծանր և անդառնալի հետևանքներ՝ խաթարելով մարդու հիմնարար իրավունքները․ ՄԻՊ

Տոների և հիշատակի օրերը պետք է լինեն ուղեցույց. Փաշինյանը՝ սեպտեմբերի 27-ի մասին

Նվազագույն կենսաթոշակը, որը հիմա 46,000 դրամ է, կդառնա 47,000 դրամ. նախարար