Դամասկոսն առաջիկա օրերին կարող է անվտանգության համաձայնագիր ստորագրել Իսրայելի հետ. Աշ-Շարաա

Դամասկոսն առաջիկա օրերին կարող է անվտանգության համաձայնագիր ստորագրել Իսրայելի հետ՝ հայտնել է Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաան, միևնույն ժամանակ ընդգծել, որ դա չի նշանակում հրեական պետության հետ հարաբերությունների կարգավորում կամ միացում «Աբրահամյան համաձայնագրերին»։
«Այդ փաստաթուղթը կլինի Սիրիայի և Իսրայելի միջև տարանջատման մասին 1974 թվականի պայմանագրի նմանությամբ»,- մանրամասնել է պաշտոնյան: Աշ-Շարաայի խոսքով՝ Դամասկոսը չի վստահում Իսրայելին, բայց չի էլ ցանկանում կռվել այդ երկրի դեմ։
Ավելի վաղ՝ Լոնդոնում ամերիկյան աջակցությամբ հանդիպել էին Սիրիայի արտաքին գործերի նախարարը և Իսրայելի ռազմավարական պլանավորման նախարարը։ Ըստ արաբական ԶԼՄ-ների՝ Իսրայելը պահանջում է Դամասկոսից հարավ-արևմուտք ապառազմականացված երեք գոտի ստեղծել, որտեղ կգործեն անվտանգության տարբեր ռեժիմներ՝ կախված Իսրայելի սահմանից այդ տարածքների հեռավորությունից։
Սիրիան հնարավորություն կունենա այնտեղ ոստիկանական ուժեր տեղակայել, սակայն օդային թռիչքները կարգելվեն։ Իսրայելը, իր հերթին, կպահպանի Հերմոն լեռան վերահսկողությունը, որը հաստատել էր 2024 թվականի դեկտեմբերին՝ Դամասկոսում իշխանափոխության ֆոնին։

Related posts

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը դիմել է արդարադատության նախարարին՝ ընտրական հանցագործությունների դեմ օրենսդրական խստացումներ նախաձեռնելու առաջարկով

Թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքեր․ համայնքային ոստիկանների բացահայտումները

Ընդդիմադիր 6 կուսակցություններ հայտարարություն են տարածել ընտրությունների արդյունքների վերաբերյալ