Չորրորդ Հանրապետությունը ստեղծված է Կիրանցով և Ոսկեպարի եկեղեցով. Նիկոլ Փաշինյան

Երրորդ Հանրապետությունը մեր Հանրապետությունն է, մեր ժառանգությունն է, մեր ինքնության մի մասն է, բայց, ինչպես ասացի, մենք նոր փուլ ենք թևակոխում: Այս մասին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 7-րդ համաժողովից հետո հրավիրված ճեպազրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ եթե նշելու լինենք մի քանի առանցքային տարբերություն, այդ տարբերություններից թերևս առաջինը կուզեր նշել խաղաղությունը:

«Նոր Կտակարանում ասվում է․ «Նոր գինին՝ նոր տիկերի մեջ»: Այսինքն՝ նկատի ունեմ Երրորդ Հանրապետությունը մեր հարազատն է, մեր ինքնությունն է, մեր երկիրն է, մեր պետությունն է, մենք սիրում ենք, բայց նաև․ «Նոր գինին՝ նոր տիկերի մեջ»»,- ասաց վարչապետը:

Լրագրողները նաև հարց ուղղեցին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից Հայաստանի Չորրորդ Հանրապետության հաստատումը որպես առաջիկա ռազմավարական անելիք հռչակելու վերաբերյալ, ինչին ի պատասխան Փաշինյանն ասաց հետևյալը. «Ըստ էության, այո՛, կուսակցության հռչակագրում արձանագրվում է Չորրորդ Հանրապետությունը՝ որպես ռազմավարական անելիք: Իմ կարծիքով՝ Չորրորդ Հանրապետությունը արդեն հաստատված է: Ե՞րբ է հաստատվել և ինչպե՞ս:

Չորրորդ Հանրապետությունը հաստատված է խաղաղությամբ, Չորրորդ Հանրապետությունը հաստատված է Ալմա Աթայի հռչակագրով, հռչակագրի վերահաստատմամբ:

Չորրորդ Հանրապետությունը ստեղծված է Կիրանցով և Ոսկեպարի եկեղեցով, և մենք քաղաքական այդ տրամաբանությունն ու բովանդակությունը պետք է դարձնենք մեր իրականության անբաժանելի մաս»:

Related posts

Վրաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաջողության կապակցությամբ

ԿԸՀ-ն ամփոփել է խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները 338 տեղամասերից. ՔՊ-ն առաջատար է

Հրապարակվել են 289 ընտրատեղամասի նախնական արդյունքները