Գյումրու 18 և 14 համարի երթուղիները կսպասարկեն նոր գազելներով

Գյումրու նոր երթուղայինների շարքը համալրվեց ևս 8-ով, դրանք  կսպասարկեն 18 և 14 համարի երթուղիները: Գյումրու ավագանու նախորդ տարվա  նիստերից մեկի  ժամանակ քննարկման արդյունքում որոշվել էր ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնել 30 միկրոավտոբուսի ձեռքբերման սուբվենցիոն հայտ:

Քաղաքի 3 երթուղիներ սպասարկող «Նյու Սիթի Տրանս» ՍՊԸ հրաժարվել էր 14 և 18   համարների երթուղայինները  սպասարկելուց,  պատճառաբանելով, որ եկամտաբեր ու ձեռնտու չէ:Գյումրու համայնքապետի որոշմամբ՝ հրատապության կարգով սուբվենցիոն ծրագրի շրջանակներում ձեռք են բերվել տրանսպորտային միջոցներ: «Գյումրի ավտոբուս» ՓԲԸ-ն այսօրվանից երթուղի է մտնում ևս 8 նոր ռուսական «Գազել» մակնիշի միկրոավտոբուսներով:

ՀՀ կառավարության հետ համատեղ սուբվենցիոն ծրագրի շրջանակներում 2024թ.-ին նախատեսվում է ձեռք բերել ընդհանուր առմամբ 30 միկրոավտոբուս՝ քաղաքի երթուղային ցանցի լիարժեք թարմացման համար: Նշենք,որ «Դաշինք՝ հանուն կայուն և կանաչ կառավարման» ծրագրի շրջանակներում Գյումրին կունենա նաև 5 էլեկտրական ավտոբուսներ:

 

Related posts

Ռուսաստանը խստորեն պահպանում է Մայիսի 9-ի կապակցությամբ հայտարարված հրադադարը. ՌԴ ՊՆ

Նորամարգ գյուղում բեռնատարներ են բախվել. կա տուժած

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ