Գյումրու ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

Օգոստոսի 10-ի երեկոյան, իրացնելով օպերատիվ տվյալները, ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնի քրեական հետախույզները, ապօրինի թմրամիջոց պահելու, պատրաստելու և օգտագործելու կասկածանքով, Գյումրիի Շահումյան փողոցում ձերբակալել և բաժին են բերել գյումրեցի 22-ամյա մի երիտասարդի: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են սրվակներ, ներարկիչ, ասեղ, կիտրոնի աղով փաթեթ և դեղնականաչավուն բուսական զանգված: Ըստ նրա` բոլոր պարագաները թմրամիջոց պատրաստելու համար են, իսկ բուսական զանգվածը մարիխուանա է, որը մոտ հինգ օր առաջ գնել էր տելեգրամ հավելվածի միջոցով` իր համար: Նա հավելել է, որ տելեգրամով գնել է նաև հերոին, որը չի հասցրել վերցնի։
Նշանակվել է փորձաքննություն, հանգամանքները պարզվում են:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related posts

Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբի ղեկավարը Թել-Ավիվի ու Հայֆայի բնակիչներին կոչ է արել լքել բնակավայրերը

Բա միջամտի, արա՛, ի՞նչ ես չուլանում պախկվել. Փաշինյան

Ասում է՝ մենք մեր ձևով ենք միջամտելու. հիմա ես քեզ իմ ձևով կմիջամտեմ, ստահակ. Փաշինյանը՝ Կարապետյանին