Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ռումբի մասին ահազանգը կեղծ է եղել. ՆԳՆ

Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ռումբի մասին ահազանգը կեղծ է եղել:

Այս մասին Tert.am-ին հայտնեց ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը:

«Այս պահին աշխատանքներ են տարվում ահազանգողին հայտնաբերելու և օդանավակայանի բնականոն աշխատանքները վերականգնելու ուղղությամբ»,- նշեց նա:

Հիշեցնենք, որ այսօր ժամը 08:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում ահազանգ է ստացվել, որ Գյումրիի «Շիրակ» օդանավակայանում ռումբ է դրված, դեպքի վայր էին ժամանել փրկարարները և ոստիկանները:

Related posts

20 բնակավայր, 1 ուղերձ․ կանանց պայքարի ճանապարհը լուսանկարներում

Ուժեղ անձրևային հոսքից հակակարկտային կայաններից մեկի հետ խնդիր է եղել, կողքի 63 համակարգերն աշխատել են. Պապոյան

Լիազորող նորմը Կառավարությանը հնարավորություն կտա ռազմամթերքը, զենքերը, լրամասերն ու բաղադրիչները տրամադրել ռազմարդյունաբերական ընկերություններին. ԲՏԱ նախարար