Գյումրու նախկին քաղաքապետի որդին կկալանավորվի

Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բավարարել է դատախազի բողոքը, և Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդու՝ Խաչատուր Բալասանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Այս մասին 1Lurer.am-ին հայտնել են Դատախազությունից:
Խաչատուր Բալասանյանը ձերբակալվել էր «Զվարթնոց» օդանավակայանում: Առաջին ատյանի դատարանը 70 մլն դրամ գրավի դիմաց նրա նկատմամբ տնային կալանք էր նշանակել, ինչը դատախազությունը բողոքարկել էր։
Հիշեցնենք` Գյումրու Սև բերդ ամրոցին հարակից հողատարածքները օտարելու փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել: Ըստ դատախազության՝ գույքը օտարվել է Բալասանյանի որդուն այն դեպքում, երբ այն օտարման ենթակա չի եղել:

 

Related posts

ՀՀ տարածքը չի կարող օգտագործվել երրորդ պետությունների կողմից հարևան պետություններից որևէ մեկի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու համար. ԱԳՆ մամուլի խոսնակ

Փարիզում 100 տարվա մեջ առաջին անգամ թույլատրել են լողալ Սեն գետում

Խանջյան փողոցում ծառի ճյուղերը և նստարանը ընկել են քաղաքացու վրա. նա հոսպիտալացվել է բժշկական կենտրոն