Ուկրաինական ուժերը անօդաչուներով հարվածել են Ռուսաստանի տարածքին

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ ՀՕՊ միջոցները խոցել են Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող երկու անօդաչու թռչող սարք:

Անօդաչուների հարձակումների մասին հայտնել են նաև Լենինգրադի մարզի իշխանությունները. Պուլկովոյի օդանավակայանում դրոնների պատճառով թռիչքների սահմանափակումներ են մտցվել, հետաձգվել է ավելի քան 50 ավիաչվերթ:

Թռիչքների սահմանափակումներ են մտցվել նաև Սարատովում, Ուլյանովսկում, Իժևսկում և Իվանովոյում: Սարատովի մարզի ղեկավարի խոսքով՝ այնտեղ վնասվել են բնակելի տներ:

Լրատվամիջոցների տվյալով՝ անօդաչուներով հարված է հասցվել նաև Վորոնեժի մարզի Բորիսոգլեբսկի ռազմական օդանավակայանին։ Ուկրաինայի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ խոցվել է կառավարվող ավիառումբներով պահեստը, ուսումնամարտական ինքնաթիռ և այլ ինքնաթիռներ:

Related posts

Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող և քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

ԱՄՆ-ը պատրաստ է Մերձավոր Արևելքում իրավիճակի ցանկացած զարգացման. Թրամփ

Քվեարկության գաղտնիությունը խախտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է