Գյումրիում աղետից տուժած 50 ընտանիք արդեն բնակարան ունի

Հայաստան համահայկական հիմնադրամի շնորհիվ այսօր Գյումրիում ևս 2 շենք իր հարկի տակ ընդունեց երկրաշարժի հետևանքով տուն կորցրած, ինչպես նաև պատերազմի մասնակից և հաշմանդամություն ունեցող գյումրեցիներին։ 7 հարկանի նորակառույցներում կան 16 հատ մեկ սենյականոց, 22 երկսենյականոց և 12 երեքսենյականոց բնակարաններ։ Բացման արարողությանը ներկա են գտնվել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի ներկայացուցիչներ, մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, սփյուռքից ժամանած հյուրեր, պաշտոնատար անձինք: 50 բնակարանով երկու բազմաբնակարան շենքերը կառուցվել են «Մեր Գյումրի» ծրագրի շրջանակներում՝ ԱՄՆ-ի «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ և Հայ առաքելական եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի աջակցությամբ:

Related posts

Սարգիս Հայոցյանը ազատվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պաշտոնից

Կենսաթոշակառուի փոխարեն որոշ դիմումներ կարող է ներկայացնել Միասնական սոցիալական ծառայության ներկայացուցիչը

Ռուսական ուժերը հարվածել են Կիևին, ՌԴ երկնքում էլ ոչնչացվել են ուկրաինական ԱԹՍ-ներ