Երկրների միջև վեճերը պետք է լուծվեն հանգիստ ձևով. Մեզենցև

Պետությունների միջև վեճերը պետք է լուծվեն հանգիստ, առանց անձնավորված լինելու:

Այս մասին ասել է Ռուսաստան-Բելառուս միութենական պետության պետքարտուղար Դմիտրի Մեզենցևը՝ մեկնաբանելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոշտ հայտարարությունները Բելառուսի դեմ։

«Իմ կարծիքով, պետությունների միջև բոլոր վեճերը պետք է լուծվեն հանգիստ, նույնիսկ առանց անձնական փոփոխությունների, և ես կցանկանայի, որ լարվածությունը, որ առաջացել է, վերանա որքան հնարավոր է շուտ», – ասել է նա։

Հիշեցնենք՝ Ազգային ժողովում 2024 թվականի բյուջեի հաշվետվության վերաբերյալ իր եզրափակիչ ելույթի ժամանակ ՀՀ վարչապետը հայտարարեց, որ Բելառուս չի այցելի, քանի դեռ այնտեղ նախագահն Ալեքսանդր Լուկաշենկոն է:

«ՀԱՊԿ ղեկավարներից մեկը հայտարարել է, թե 44-օրյա պատերազմը նախապատրաստելուն մասնակցել է, քաջալերել է, ցանկացել է Ադրբեջանի հաղթանակը։ Բա դրանից հետո ես պետք է գնամ Բելառուսի նախագահի հետ ՀԱՊԿ ֆորմատում նստեմ, հարց քննարկե՞մ, բա դուք չե՞ք, որ խոսում եք արժանապատվությունից ու սկզբունքայնությունից»,- ասել էր Փաշինյանը, ապա հավելել, – «ՀԱՊԿ-ի հետ կապված կարո՞ղ է որևէ բան է փոխվել։ Տեսականորեն չի կարող բացառվել, եթե Բելառուսն ինքը որոշի ՀԱՊԿ-ից դուրս գալ, կամ Բելառուսի նախագահը Հայաստանի ժողովրդին ներողության ու բացատրության այնպիսի խոսքեր ասի, որ Հայաստանի ժողովրդի համար կլինի ընդունելի»։

Related posts

Արարատ Միրզոյանը Ուկրաինայի ԱԳ նախարարին է ներկայացրել Հարավային Կովկասում առկա անվտանգային իրավիճակը

Լավրովը և Բաղերի Քանին քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում

Հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ նաև կարկուտ