Գյումրու համայնքապետը վարակվել է կորոնավիրուսով

Գյումրիի համայնքապետ Սամվել Բալասանյանը վարակվել է Քովիդ 19-ով: Ինչպես «ՑԱՅԳ» հեռուստաընկերության «Այսօր» լրատվականին տեղեկացրեց Գյումրիի համայնքապետի մամուլի քարտուղար Սոնա Առաքելյանը, Ս. Բալասանյանն այժմ ինքնամեկուսացած է, իրեն լավ է զգում, բայց գտնվում է բժիշկների հսկողության տակ:Նշենք, որ կորոնավիրուսը հաստատվել է նաեւ համայնքի ղեկավարի տեղակալ Հայկ Սուլթանյանին մոտ:Աշխատակազմից եւս 26 հոգի թեստավորվել է, պատասխանը բացասական է եղել:

Related posts

Մոսկվայի հասցեին Երևանի կողմից հնչեցված անհիմն մեղադրանքների նոր տարափին այդպես էլ չհետևեցին որևէ կառուցողական առաջարկ կամ պատասխանատու որոշում․ Զախարովա

Կանեմ առաջարկություն, որից ընդդիմությունը չի կարող հրաժարվել. Նիկոլ Փաշինյան

ԿԲ-ն զգուշացնում է․ խարդախները կեղծ փաստաթղթերով փորձում են վարկեր ստանալ քաղաքացիների անունից