Գյումրեցի լողորդները նվաճեցին 15 տարբեր փայլի մեդալներ

Երեւանում անցկացված լողի Հայաստանի առաջնությունից փայլուն արդյունքներով վերադարձան Գյումրու ջրային մարզաձեւերի մանկապատանեկան մարզադպրոցի սաները: Ճիշտ է, հանգամանքների բերումով մրցանակները նրանց հանձնվեցին մարզօջախում, սակայն արդյունքները վկայում են, որ հանրապետությունում մայրաքաղաքն ունի 1 մրցակից՝ Գյումրին: Չեմպիոնական 2 ոսկի ստացավ Ռուբեն Հարությունյանը, որը միաժամանակ 3 արծաթե մեդալ նվաճեց տարբեր լողաոճերում: Հայաստանի կրկնակի չեմպիոն հռչակվեց նաեւ Աշոտ Չախոյանը, որը միաժամանակ դարձավ Հայաստանի ռեկորդակիր:

Related posts

CNN. Իսրայելը զինված ուժեր է գաղտնի տեղակայել Ադրբեջանում

ԿԸՀ-ն վավերացրել է քվեարկության նախնական արդյունքների արձանագրությունը

Հայաստանի տնտեսությունը 2025-ին աճել է 7,1 տոկոսով. Գևորգ Պապոյան