Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների երրորդ հանդիպումը կանցկացվի Վիեննայում. Չավուշօղլու

Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների երրորդ հանդիպումը տեղի կունենա Վիեննայում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն NTV հեռուստաալիքին տված հարցազրույցի ընթացքում։ Նա չի հստակեցրել հանդիպման հնարավոր ամսաթիվը:

Միևնույն ժամանակ Չավուշօղլուն կարծիք է հայտնել, որ երկու երկրների հատուկ ներկայացուցիչների բանակցությունները նախընտրելի է անցկացնել Հայաստանում կամ Թուրքիայում, և ոչ երրորդ երկրում:

Related posts

Շնորհակալ ենք, տղաներ. վարչապետը՝ Համլետ Մանուկյանին և Արթուր Դավթյանին

Կիրանցում «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է ձայների 88.89%-ը

Որքան ձայն է ստացել «Քաղաքացիական պայմանագիրը» Մեղրիում