Գլխավոր դատախազությունը պահանջում է Արամ Զաքարյանից բռնագանձել անշարժ գույքեր և դրամական միջոց

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության նախկին պետ Արամ Մայի Զաքարյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության, որպես ապօրինի ծագում ունեցող գույք, բռնագանձել՝

  • 2 անշարժ գույք՝ Երևան քաղաքում.
  • 1 իրավաբանական անձում մասնակցություն.
  • 14 միլիոն 203 հազար դրամ, որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ:

Related posts

Քննարկվել է գյուղատնտեսության պետական աջակցության ծրագրերի ընթացքը․ հանդիպում Շիրակի մարզում

Հայաստանից Ուկրաինա արտահանված որևէ բեռ չի վերադարձվել․ ՍԱՏՄ-ն հորդորում է չտարածել կեղծ տեղեկատվություն

Քրեական ոստիկանները բացահայտել են համակարգչային հափշտակություններ կատարող հանցավոր խմբի գործունեությունը