Աջապահյանի գործն ուղարկվել է դատարան

Դատախազը հաստատել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի մեղադրանքն ու գործն ուղարկել դատարան: Այս մասին Factor TV-ին հայտնում են Գլխավոր դատախազությունից: Հիշեցնենք, որ Միքայել սրբազանի նկատմամբ  քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրան մեղադրում են մոտ մեկուկես տարի առաջ Gala TV-ին տված հարցազրույցի ընթացքում իշխանությունը զավթելու կոչ անելու մեջ։ Մասնավորապես, ըստ գործի՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ասել է, որ Հայաստանում պետք է «ռազամական հեղաշրջում» անել։ Այն բանից հետո, երբ մեղադրանք առաջադրվեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը հրապարակեց փաստաթուղթ, համաձայն որի՝ Միքայել Աջապահյանը 2023-ին տված մեկ այլ հարցազրույցում ևս հնչեցրել է նույն արտահայտությունները, սակայն Դատախազությունը համարել է, որ դրանում առկա չէ հանցակազմ։  Աջապահյանը հունիսի 28-ից անազատության մեջ է:

Related posts

Մոսկվայի հասցեին Երևանի կողմից հնչեցված անհիմն մեղադրանքների նոր տարափին այդպես էլ չհետևեցին որևէ կառուցողական առաջարկ կամ պատասխանատու որոշում․ Զախարովա

Կանեմ առաջարկություն, որից ընդդիմությունը չի կարող հրաժարվել. Նիկոլ Փաշինյան

ԿԲ-ն զգուշացնում է․ խարդախները կեղծ փաստաթղթերով փորձում են վարկեր ստանալ քաղաքացիների անունից