Գարնանացանը՝ առանց օժանդակության որևէ ծրագրի

Ի տարբերություն  աշնանացանի՝ գարնանացանի դեպքում պետությունն այս անգամ որեւէ աջակցություն չի նախատեսում, գյուղացին ինքն է հոգալու բոլոր ծախսերը: Ըստ մեր զրուցակցի՝ հովիտցի Նելլի Սարգսյանի՝ մեկ հեկտար գարի մշակելը շուրջ 200 հազար դրամ կարժենա, կնոջ խոսքով՝  մշակման  յուրաքանչյուր փուլ ավելի է թանկացել գյուղացու համար:
Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Ռոման Համայակյանն ասում է՝ այս տարի, համեմատությամբ նախորդ տարվա, գներն ավելի մեղմ են: Օրինակ, մեկ պարկ պարարտանյութը հիմա արժե 8000-9000 դրամ, այնինչ՝ նախորդ տարի, պետության սուբսիդավորումը հանած, այն հողագործը գնում էր նվազագույնը 11000 դրամ:

Related posts

Վթար Օհանավան գյուղի մոտ. նախնական տվյալներով՝ կան զոհեր

ԱԳՄԱ նախարարությունը՝ ի գիտություն հայաստանյան արտահանողների

Հայաստանի քաղաքացիները պիտի որոշեն՝ մնա՞լ ԵԱՏՄ-ի մեջ, թե՞ ԵՄ-ին անդամակցել. վարչապետ