Գանձախուզության դեպք՝ Մեղրաձորի Ամրոց հուշարձանի տարածքում

ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից տեղեկանում ենք՝ Կոտայքի մարզում  իրավախախտման դեպք է գրանցվել:

2021 թ․ հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում ՊՈԱԿ-ի Կոտայքի մարզային ծառայության պատասխանատուներն արձանագրել են գանձագողության, գանձախուզության երեք դեպք։

Հերթական՝ չորրորդ դեպքը հուշարձանների պահապաններն արձանագրել են երեկ՝ շրջայցի ընթացքում։
Մեղրաձոր համայնքում գտնվող հանրապետական նշանակության ամրոց հուշարձանի տարածքում անհայտ անձինք երկու փոս են փորել։
Ամիսներ առաջ Մեղրաձորի մեկ այլ ամրոց հուշարձանի տարածքում ևս նմանատիպ դեպք էր գրանցվել։
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը կատարվածի մասին տեղեկացրել է իրավապահներին։

 

Related posts

 2 առաջին եւ 8 երկրորդ տեղերի մեդալներ. Գյումրեցի լողորդների նվաճումներն ու խնդիրները

20 բնակավայր, 1 ուղերձ․ կանանց պայքարի ճանապարհը լուսանկարներում

Ուժեղ անձրևային հոսքից հակակարկտային կայաններից մեկի հետ խնդիր է եղել, կողքի 63 համակարգերն աշխատել են. Պապոյան