Բոլորն ունեն իշխանությանը քննադատելու իրավունք. Դանիել Իոաննիսյան

Դանիել Իոաննիսյանը գրում է.

«Սահմանադրությունում կա խոսքի ազատություն, բայց որքան էլ որոնեցի, Սահմանադրությունում չգտա ոչ հրապարակային քֆուր-քյաֆարի ազատություն և ոչ էլ եթերից սեռական հայհոյանքներ հնչեցնելու իրավունք։

Բոլորն ունեն իշխանությանը քննադատելու իրավունք, դա օգտակար զբաղմունք է, բայց քֆուր-քյաֆարն ու սեռական հայհոյանքները ՕԿ չեն։
Ու լավ է, որ պետությունն է դրա դեմ պայքարում, հակառակ դեպքում ականատես կլինենք վրեժխնդրությունների, ինչպես եղավ մի հայտնի քֆուրչի բլոգերի հետ, ում Ռեստարտի տղաները աղբամանի մեջ գցեցին։
Հ.Գ. Ամեն դեպքում, չդիմադրող անձին ձերբակալելուց մարդուն փաթաթել չի կարելի»,-գրել է նա:

Related posts

ՍԱՏՄ-ն վերջին երկու ամսում վերահսկողություն է իրականացրել գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքներ արտադրող 54 ընկերությունում. միայն 2-ում խախտումներ չեն հայտնաբերվել

ԵԽ գլխավոր քարտուղարը՝ Հայաստանում խորհրդարանի ընտրության մասին

Ճանապարհների նորոգում՝ դժգոհություններով. մարզպետը հորդորում է բարի լինել