Մեկնարկել է ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների վճարման հերթական փուլը

Մեկնարկել է ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների վճարման հերթական փուլը։ Այդ մասին ասված է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Ֆեյսբուքի էջում։

«Միաժամանակ, էլեկտրոնային համակարգի կիրարկման ընթացքում արձանագրված տեխնիկական կամ տվյալների համադրման խնդիրների ուղղությամբ շարունակվում են անհրաժեշտ վերլուծական և ծրագրային բարելավման աշխատանքները՝ համակարգի առավել արդյունավետ գործունեությունն ապահովելու նպատակով։

Եթե ժամանակավոր անաշխատունակության կամ մայրության նպաստների հաշվարկման և վճարման գործընթացների հետ կապված որևէ խնդիր կամ հարց ունեք, ապա կարող եք կապ հաստատել 114 զանգերի կենտրոնի հետ կամ գրել benefits@mlsa.am էլեկտրոնային հասցեին։

Տեղեկացնում ենք, որ վերոնշյալ բոլոր հարթակներով ստացված բողոքները, հարցումները և առաջարկությունները հնարավորինս սեղմ ժամկետում ուսումնասիրվում և ընթացք են ստանում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից»,- նշված է գրառման մեջ։

Related posts

Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Իտալիա համագործակցությանն առնչվող հարցեր

Հայաստանը և Թուրքիան առաջընթաց են գրանցում հարաբերությունների կարգավորման գործընթացում. Էրդողան

Աշխարհում տեղի ունեցող փոփոխություններն իրենց արտացոլումը չեն գտել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի աշխատանքում. Գուտերեշ