Բլինքենը շարունակում է այցերը Մերձավոր Արևելքի երկրներ

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Կատարի վարչապետի հետ մամուլի ասուլիսում դատապարտել է ՀԱՄԱՍ խմբավորման գործողությունները:

Բլինքենն ուղիղ չի պատասխանել լրագրողների հարցին՝ արդյոք Վաշինգտոնը պահանջո՞ւմ է Կատարից՝ փակել ՀԱՄԱՍ-ի քաղաքական գրասենյակը Դոհայում, սակայն հայտարարել է, որ յուրաքանչյուր երկիր «պետք է դատապարտի» ՀԱՄԱՍ-ին իսրայելական քաղաքների դեմ բռնության համար։

Կատարի վարչապետն իր հերթին նշել է, որ չեն փակի ՀԱՄԱՍ-ի քաղաքական գրասենյակը, քանի որ այն օգտագործվում է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու և հաղորդակցվելու նպատակով։

Կատարից հետո Բլինքենը մեկնել է նաև Բահրեյն: Մանամայում հանդիպել թագաժառանգ-վարչապետ Սալման բեն Համադ Ալ Խալիֆայի հետ։ Ըստ Պետքարտուղարության հաղորդագրության՝ կողմերը քննարկել են Իսրայելում ՀԱՄԱՍ-ի հարձակումները և ընդգծել հակամարտության ընդլայնումը կանխելու և տարածաշրջանում կայունություն հաստատելու կարևորությունը:

Այժմ Բլինքենը Սաուդյան Արաբիայում է: Ավելի վաղ նա մի շարք հանդիպումներ է անցկացրել Իսրայելում և Հորդանանում:

Related posts

Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչ

Սեյրան Օհանյանը զավթել է պետական սեփականություն հանդիսացող հողատարածքը, իսկ Արծվիկ Մինասյանն ապահովել է այդտեղ առանձնատան տիրապետումը

Երկաթուղայինների փողոցի տներից մեկում հայտնաբերվել են 1 կիլոգրամից ավելի մարիխուանա և զենք-զինամթերք