Բերման ենթարկվածներից մեկի մոտ գազային ատրճանակ է հայտնաբերվել

Հուլիսի 8-ին՝ ժամը 04:30-ին, Տիտոգրադյան փողոցում գիշերային ծառայություն կատարող պարեկներին է մոտեցել 28-ամյա մի երիտասարդ և հայտնել, որ Խաղաղ Դոնի փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ չորս անհայտ անձինք ձեռքերով հարվածել են իրեն՝ պատճառելով վնասվածքներ, իսկ ինքը նրանցից մեկի մոտ նկատելով ատրճանակ՝ բահով խփել է նրան:

Ոստիկանության ՊԾ Երևանի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ ժամը 04:45-ին նշված անձինք Խաղաղ Դոնի փողոցում ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Էրեբունու բաժին, որտեղ պարզվել է նրանց ինքնությունը, իսկ 35-ամյա երիտասարդի մոտից հայտնաբերվել է առանց թույլտվության գազային ատրճանակ:
Կատարվում է նախաքննություն:

Related posts

Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել

Ծեծկռտուքի ընթացքում մեկ հոգի վայր է ընկել նկուղային հատված և մահացել. Նարեկ Սարգսյան

Երկարագուլպա Պեպպին Գյումրիում. ամառվա ամենագունեղ թատերական արկածը