Երևան-Ստամբուլ-Երևան չվերթը չեղարկվել է

Fly One Armenia ավիաընկերության Երևան-Ստամբուլ-Երևան չվերթը հուլիսի 8-ին չեղարկվել է օդանավի հրամանատարի որոշմամբ: Այս մասին հայտնել է ավիաընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութով:

«Մեր օդանավի հրամանատարը, տեսնելով որոշակի տարբերություններ՝ օդանավի տվյալների տվիչների մեջ, որոշում է կայացրել դադարեցնել չվերթը: Կարծում ենք՝ դա ճիշտ և հիմնավորված որոշում է: Տեղի ունեցածի վերաբերյալ իրազեկվել են Հայաստանի ավիացիոն իշխանությունները, և մի քանի ժամ անց չվերթը տեղի կունենա»,-ասել է Անանյանը:

Նա վստահեցրել է, որ ուղևորների ավիացիոն անվտանգությունը ավիաընկերության անսակարկելի առաջնահերթությունն է, և իրենք ամեն ինչ անելու են, որպեսզի դա մնա այդպիսին: Անանյանը միաժամանակ ավիաընկերության կողմից  ներողամտություն է հայցել պատճառած անհարմարությունների համար:

Related posts

Բելառուսում արգելվել է հայկական «Երևան 2800» կոնյակի վաճառքը

Արարատ Միրզոյանը երիտասարդների հետ կքննարկի ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունները

Փրկարարի օրվան ընդառաջ վարչապետը հանդիպել է ՆԳՆ կրթահամալիրի ուսանողների հետ