ԱՄՆ-ն կպահանջի արտաքին վերահսկողություն սահմանել Իրանի միջուկային ծրագրի նկատմամբ. Թրամփ

Դոնալդ Թրամփը քննադատել է Իրանի գերագույն առաջնորդի հայտարարությունները, որ Իսլամական Հանրապետությունը հաղթել է Իսրայելին և ԱՄՆ-ին։ Սպիտակ տան ղեկավարը պնդել է, թե անձամբ է կանխել Ալի Խամենեիի սպանությունը՝ պահանջելով Իսրայելից դադարեցնել ռմբակոծությունները:

Թրամփը հավելել է,որ վերջերս աշխատում էր հակաիրանական պատժամիջոցները վերացնելու ուղղությամբ, սակայն Թեհրանից հնչող հայտարարությունների ֆոնին դադարեցրել է այդ ուղղությամբ գործադրվող ջանքերը:

ԱՄՆ նախագահը նաև չի բացառել, որ ամերիկյան ուժերը կրկին կհարվածեն Իրանին, եթե Իսլամական Հանրապետությունը շարունակի ուրանի հարստացումը:

«Մենք կպահանջենք արտաքին վերահսկողություն սահմանել Իրանի միջուկային ծրագրի նկատմամբ: Խոսքը կարող է լինել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կամ նույնիսկ հենց ամերիկյան կողմի ներգրավվածության մասին»,- հավելել է Դոնալդ Թրամփը:

Related posts

Հայաստան–Մեծ Բրիտանիա․ COP17-ին ընդառաջ քննարկում համագործակցության խորացման շուրջ

Իրանն արտադրում և փորձարկում է նոր զինատեսակներ, որոնք անհրաժեշտության դեպքում կարող են գործի դրվել. ԻՀՊԿ

Արտաքին հետախուզական ծառայության ղեկավար Քրիստիննե Գրիգորյանը մեկնել է Բաքու