Պակիստանում ռազմական ավտոշարասյան վրա ահաբեկչական հարձակման հետևանքով 16 մարդ է զոհվել

Հյուսիսային Վազիրիստանում (Խայբեր-Պախտունխվա նահանգ) Աֆղանստանի հետ սահմանին տեղի է ունեցել պայթյուն։

Մահապարտ ահաբեկիչը մխրճվել է ռազմական ավտոշարասյան մեջ, որի հետևանքով զոհվել է 16 զինվոր։ Եվս տասը զինծառայող վիրավոր են:

Այս մասին հաղորդել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Agence France-Presse-ին։

«Մահապարտ ահաբեկիչը պայթուցիկներով լի մեքենայով մխրճվել է զինվորների շարասյան մեջ»,- գրել է աղբյուրը:

Պայթյունի հետևանքով փլուզվել են նաև տների տանիքներ, 19-ը քաղաքացիական անձ է վիրավորվել, այդ թվում՝ վեց երեխա։

Related posts

Երևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է․ ԱՆ

Ջրաշիթեր և արցունքաբեր գազ․ Ֆրանսիայում բողոքի ցույցերը վերաճել են ոստիկանության հետ բախումների

«Ռուսական երկաթուղիներ»-ը դիտարկում է Թուրքիայից և Ադրբեջանից Վրաստանով բանջարեղեն մատակարարելու հնարավորությունը