Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել. կա 4 տուժած

Հունիսի 28-ին՝ ժամը 12։31-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ուջան գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհի 14-րդ կմ-ին, բախվել են «Nissan» և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները․ «Nissan» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և քաղաքացիների հետ համատեղ «VAZ» մակնիշի ավտոմեքենայի ուղևորին դուրս բերել ավտոմեքենայից։

Վարորդները և ևս երկու տուժած հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

Related posts

Վարդենիսի տներից մեկում տղամարդու դի է հայտնաբերվել

«Ոչ մի բուժաշխատող առանց աշխատանք չի մնալու»․ Ավանեսյանը Գյումրու պոլիկլինիկաների մասին

Պակիստանում ռազմական ավտոշարասյան վրա ահաբեկչական հարձակման հետևանքով 16 մարդ է զոհվել