Բացահայտվել է Ստեփանակերտի բնակարաններից մեկից ավելի քան 22 հազար ԱՄՆ դոլարի գողության դեպքը

Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանությունից հայտնում են, որ ապրիլի 7-ին ոստիկանության հերթապահ մասում հաղորդում էր ստացվել Ստեփանակերտ քաղաքի Իվանյան փողոցի բնակելի շենքերից մեկի բնակարանից 22100 ԱՄՆ դոլար գողանալու մասին։
Ոստիկանության քրեական հետախուզության վարչության ծառայողների հետ համատեղ ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ նշված գողությունը կատարել է Ասկերանի շրջանի Նորագյուղ համայնքի բնակիչ Հ. Ա.-ն:
Գողոնը մասամբ վերցված է։
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:

 

📌 ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ

Ապրիլի 7-ին ոստիկանության հերթապահ մասում հաղորդում էր ստացվել Ստեփանակերտ քաղաքի Իվանյան փողոցի բնակելի…

Опубликовано ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանություն Воскресенье, 10 апреля 2022 г.

Related posts

Տեղ խոշորացված համայնքում տարիներով կուտակված խնդիրները լուծում են ստանում.Կառավարություն

Գագիկ Ծառուկյանը հրավիրվել է Հակակոռուպցիոն կոմիտե

Թուրքիան Ֆրանսիային մեղադրել է իր դատական գործընթացներին միջամտելու փորձի համար