Բարձր եմ գնահատում Միացյալ Նահանգների ջանքերը 17 հայ ռազմագերիներին վերադարձնելու հարցում. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում՝ բարձր գնահատելով ԱՄՆ-ի ջանքերը 17 հայ ռազմագերիներին հայրենիք վերադարձնելու հարցում:

«Բարձր եմ գնահատում Միացյալ Նահանգների ջանքերը մեր 17 ռազմագերիներին վերադարձնելու հարցում օժանդակելու համար։ Հուսով եմ, որ մեր միջազգային գործընկերների հետ համատեղ ջանքերով առաջընթաց կարձանագրենք ինչպես մարդասիրական հարցերի լուծման, այնպես էլ տարածաշրջանում խաղաղության հաստատման գործում»,- գրել է վարչապետը:

Related posts

Ձերբակալվել է Վահագն Չախալյանը. ՔԿ

ՊԵԿ-ը բացահայտել է ապօրինի հանքարդյունահանման գործունեության դեպք. պետությանը պատճառվել է 63 մլն դրամի վնաս

Թրամփը դժգոհ է Պուտինի հետ հեռախոսազրույցից. DW