Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ ՄԶԳ կառավարիչ Սամանթա Փաուերի հետ

Հոկտեմբերի 4-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) կառավարիչ Սամանթա Փաուերի հետ։

ՀՀ ԱԳ նախարարը և ԱՄՆ ՄԶԳ կառավարիչը մտքեր են փոխանակել Գործակալության կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի ընդլայնման հեռանկարների շուրջ: Քննարկվել են կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում համագործակցության հետագա ամրապնդման հնարավորությունները:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցերի:

Արարատ Միրզոյանը Սամանթա Փաուերին է ներկայացրել Ժնևում Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ հանդիպման մանրամասները: Անդրադարձ է կատարվել նաև ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքների վերցմանը, ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերմանը:

Related posts

Դաշնակցականությունը պետք է մինչև արմատները արմատախիլ արվի հայ քաղաքական մտքից. Արման Եղոյան

Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Չինաստան համագործակցության հեռանկարները

Ընդդիմությունը տեսնում է միայն այն, ինչը այլևս տեքստում չկա. Գալյանը՝ Կառավարության անդամի երդման տեքստի մասին