Բախվել են Գյումրի-Երևան էլեկտրագնացքն ու մարդատար մեքենան

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության  լրատվական ծառայությունից հայտնում են՝ մարտի 11-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, Էջմիածին-Մասիս հատվածում բախվել են ընկերության Գյումրի-Երևան էլեկտրագնացքը և «Վոլկսվագեն» մակնիշի ավտոմեքենան: ՃՏՊ-ի հետևանքով էլեկտրագնացքը ժամանակացույցով ուշացել է 1 ժամ 15 րոպե:

Ակնհայտ է, որ մարդատար ավտոմեքենայի վարորդը անտեսել է ինքնակարգավորվող անցման լուսացույցի արգելող նշաններն ու զգուշացնող ազդանշանները, ինչով վտանգել է մարդկանց առողջությունը և նյութական վնաս է հասցրել ընկերությանը:

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը հորդորում է երկաթուղային գծերով անցնելիս պահպանել երթևեկության կանոնները՝ քաղաքացիների առողջությանն ու ընկերության նյութական միջոցներին վնաս չհասցնելու համար: Ընկերությունը նաև ներողություն է խնդրում էլեկտրագնացքի ուղևորներից՝ իրենից անկախ պատճառներով տեղի ունեցած միջադեպի համար։

Related posts

Նախնական պայմանավորվածություն կա ադրբեջանական կողմի հետ անհայտ կորածների համատեղ որոնողական աշխատանքների իրականացման շուրջ. ԱԱԾ տնօրեն

Քրեակատարողական ծառայողները հանձնուքում առկա վերնազգեստի վրա հայտնաբերել են թմրանյութի նմանվող հետքեր

Հուլիսից Գերմանիայի վիզայի դիմումների ընդունման կարգը կփոխվի