Աֆղանստանում ձնաբքի և սառցե անձրևներ հետևանքով 61 մարդ է մահացել

Ուժեղ ձնաբքերն ու սառցե անձրևներն առնվազն 61 մարդու մահվան պատճառ են դարձել Աֆղանստանում։

«Վերջին երեք օրերին ուժեղ անձրևների և ձյան տեղումների հետևանքով երկրի տարբեր նահանգներում զոհվել է 61, տուժել՝ 110 մարդ»,- նշված է տարերային աղետների հետևանքների վերացման ազգային վարչության տարածած հաղորդագրության մեջ։

Բնական աղետի հետևանքով ամբողջությամբ կամ մասնակի փլուզվել է 458 տուն, ինչի հետևանքով տուժել է 360 ընտանիք: Անկել է 620 գլուխ անասուն։

Առավել շատ տուժել են թույլ զարգացած ենթակառուցվածքներ ունեցող լեռնային և գյուղական բնակավայրերը։ Երկրի գրեթե բոլոր գլխավոր և երկրորդական ճանապարհները փակ են, ենթակառուցվածքների վնասման պատճառով ընդհատվել է արտասահմանից էլեկտրաէներգիայի մատակարարումը։

Աֆղանստանի օդերևութաբանների կանխատեսմամբ՝ երկրի մի շարք շրջաններում առատ ձյան տեղումներն այս շաբաթ կարող են շարունակվել։

Related posts

Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը. ջրամատակարարումն աստիճանաբար կվերականգնվի

ԱՄՆ ՌՕՈՒ-ի ավելի քան 10 տրանսպորտային ինքնաթիռ վայրէջք է կատարել Իսրայելի ռազմաբազաներ

Վազգեն Թևանյանը` ըմբշամարտի աշխարհի փոխչեմպիոն