Ուկրաինան պետք է դառնա բուֆերային գոտի Ռուսաստանի ու ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի միջև. Օրբան

Ռուսաստանը թույլ չի տա ՆԱՏՕ-ին մոտենալ իր սահմաններին, ժամանակն է, որ Հյուսիսատլանտյան դաշինքն ընդունի դա՝ հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։ Նա նշել է, որ ռուսները միշտ պատերազմով կարձագանքեն Ռուսաստանի սահմանների մոտ ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի զորքերի տեղակայմանը:

Օրբանն ընդգծել է, որ հենց այդ պատճառով Ռուսաստանի և նրանց սահմանների միջև միշտ պետք է լինի ինչ-որ բուֆերային գոտի:

«Մենք պետք է պայմանավորվենք այն մասին, թե ինչպես Ուկրաինա կոչվող այս հողը, որը բուֆերային գոտի էր, իսկ այժմ դարձել է ռազմական գործողությունների գոտի, կարող է կրկին բուֆերային պետություն դառնալ»,- նշել է նա:

Ավելի վաղ Օրբանը խոստացել էր, որ թույլ չի տա Ուկրաինային անդամակցել Եվրամիությանը: Նրա խոսքով՝ առաջիկա 100 տարում Հունգարիայում չի լինի խորհրդարան, որը կքվեարկի Եվրամիությանը Կիևի անդամակցության օգտին:

Related posts

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միանձնյա կառավարություն կձևավորի. Նիկոլ Փաշինյան

Դավիթ Առուշանյանը ընտրողների ակտիվության ու ՔՊ-ի առաջատար լինելու մասին

Ամփոփվել են 404 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ