Արցախում հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով. ՌԴ ՊՆ

Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում իրավիճակի շուրջօրյա մոնիթորինգ են իրականացնում և վերահսկում հրադադարի պահպանումը, հայտնում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը։

«Դիտորդական կետերում ռուս խաղաղապահներն իրավիճակի շուրջօրյա մոնիթորինգ են իրականացնում և վերահսկում հրադադարի պահպանման ռեժիմը։ Հրադադարը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով», – ասվում է հաղորդագրության մեջ։

Արցախում ռուս խաղաղապահների դիտորդական կետերը կահավորված են «Բլոկպոստ» ամրաշինական կառույցներով, որոնք նախատեսված են զինծառայողներին հրազենից ու բեկորներից պաշտպանելու, ինչպես նաև մերձակա տարածքների շրջանաձև վերահսկողություն իրականացնելու համար։

Բացի այդ, խաղաղապահները մարտական պատրաստություն են անցկացնում` կատարելագործելով անվտանգության պահպանման և դիտորդական կետերի պաշտպանության հմտությունները և գործողություններ մշակում դիտորդական կետերի նկատմամբ հարձակումներին հակահարված տալու համար։

 

Related posts

Իրանից արձակված հրթիռները հարվածել են Իսրայելի ազգային անվտանգության նախարարության շենքին

Իսրայելը պատերազմ է սանձազերծել, Իրանն «ուժով կպատասխանի»․ Խամենեի

Իսրայելը հարվածել է Իրանի գերագույն առաջնորդ Խամենեիի նստավայրի տարածքին