Արցախ է վերադարձել 48 694 տեղահանված բնակիչ

48 694 արցախցի ռուս խաղաղապահների ուղեկցությամբ վերադարձել են մշտական բնակության վայրեր։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի ՊՆ-ն:

Վերջին մեկ օրում Երևանից ավտոբուսով Արցախ է վերադարձել 235 մարդ։

Ռուս ականզերծողները Լեռնային Ղարաբաղում 2020 թվականի նոյեմբերի 23–ից սկսած 480,2 հա տարածք, 182,8 կմ ճանապարհ, 710 շինություն են մաքրել, այդ թվում 22 քաղաքացիական օբյեկտներ, հայտնաբերել և ոչնչացման համար տարհանել են 23 404 պայթունավտանգ առարկա։

Ռուսական խաղաղապահ զորախումբը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և Լեռնային Ղարաբաղի արտակարգ իրավիճակների պետական ծառայության ներկայացուցիչների հետ փոխգործակցությամբ շարունակում է մարտական գործողությունների ընթացքում զոհվածների մարմինների որոնումն ու փոխանցումը:

Անհետ կորածների մասին տեղեկություններ հավաքելու նպատակով գործարկված «Թեժ գծին» արդեն 575 դիմում է ստացվել։ Բոլոր դիմումները փոխանցվել են կողմերի հաշտեցման կենտրոնի որոնողական խմբերին։

Նշվում է, որ ռուսական խաղաղապահ զորախմբի բոլոր գործողությունները կատարվում են կորոնավիրուսային վարակի տարածումը թույլ չտալու միջոցառումների պահպանմամբ:

 

Related posts

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միանձնյա կառավարություն կձևավորի. Նիկոլ Փաշինյան

Դավիթ Առուշանյանը ընտրողների ակտիվության ու ՔՊ-ի առաջատար լինելու մասին

Ամփոփվել են 404 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ