Արցախում հայտնաբերվել է, որպես անհետ կորած որոնվող Ստեփանակերտի քաղաքացին

Արցախում հայտնաբերվել է, որպես անհետ կորած որոնվող Ստեփանակերտ քաղաքի բնակիչ 49-ամյա Նունե Կասպարյանը: Այս մասին հայտնում է Արցախի Ներքին գործերի նախարարությունը:

«ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ քիչ առաջ հայտնաբերվել է մարտի 13-ից որպես անհետ կորած որոնվող Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի 49-ամյա Նունե Կասպարյանը: Նրա առողջական վիճակը բավարար է»,- ասված է հաղորդագրությունում:

Նունե Կասպարյանը մարտի 11-ին ժամը 17:30- սահմաններում դուրս էր եկել տնից և չէր վերադարձել:

 Նրա անհետացման պատճառը կենցաղային հողի վրա առաջացած վեճն էր:

Related posts

ԿԸՀ-ն բավարարել է Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու վերաբերյալ Գլխավոր դատախազության միջնորդությունը

Ջերմաստիճանն էապես չի փոխվի. առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ

Թեհրանը կոչ է արել Սոֆիային ամերիկյան լիցքավորող ինքնաթիռներ չտեղակայել երկրի ավիաբազայում