Ոստիկանության ծառայողները բացահայտել են Գանձակ գյուղում կատարված դանակահարությունը

Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Գավառի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է Գանձակ գյուղում մարտի 10-ին կատարված դաբակահարության դեպքը։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, մարտի 10-ին, ժամը 22-ի սահմաններում, հիվանդանոցից ոստիկանության Գավառի բաժին հաղորդում է ստացվել, որ ծակած-կտրած վերքերով 30-ամյա մի տղամարդ է բուժօգնության տեղափոխվել։

Օպերատիվ խումբը հիվանդանոցում պարզել է, որ տուժողը Գանձակ գյուղից է և, ըստ նախնական տվյալների, նրան գյուղում են դանակահարել:

«Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Գավառի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություններ ստացվեցին, որ մարտի 10-ին, ժամը 21-ի սահմաններում, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ տուժողին դանակահարել էր նույն գյուղի 23-ամյա մի բնակիչ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում մարտի 11-ին կասկածվողը ներկայացել է ոստիկանության Գավառի բաժին և խոստովանական ցուցմունք տվել, նաև՝ ներկայացրել դանակը։

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն
ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ
մտած դատավճռով:

Related posts

«Մենք ձեր կարիքը շատ ունենք»․ առողջապահության նախարարությունը աշխատանքի է հրավիրում արտերկրում ուսումն ավարտած երիտասարդներին

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Infiniti»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կան վիրшվորներ

Բիշքեկում տեղի ունեցավ համաշխարհային քոչվորական խաղերի բացման արարողությունը, Հայաստանի մարզիկները ևս խաղերին մասնակցում են. Փաշինյան