Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ևս հինգ հոգու արժանացրել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ևս հինգ հոգու արժանացրել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանը։

Զինծառայող Դավիթ Լյովայի Գրիգ

որյան․ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից ակտիվորեն մասնակցելով Ֆիզուլիի հատվածում՝ հասցրել է խոցել 15 տանկ և 1 ՀՄՄ։ Շարունակում է ծառայել մեր հայրենիքին՝ գտնվելով առաջնագծում։

Զինծառայող Էդգար Էդվարդի Մարկոսյան. Թալիշի ուղղությամբ խոցել է 10 տանկ ՝ ամուր պահելով իրեն վստահված հատվածը։

Զինծառայող Յուրա Հայկարամի Ալավերդյան. Ֆիզուլիի հատվածում խոցել է 9 տանկ ու մեկ միավոր ավտոտեխնիկա։

Գնդապետ Կարեն Շահենի Շաքարյան. Կազմակերպել է հակառակորդի բազմաթիվ տանկային ու հետևակային գրոհներ՝ պատճառելով բավականին մեծ կորուստներ։

Դավիթ Վանիկի Ղազարյան (հետմահու). Վարել է մարտը «ոչ մի քայլ հետ» սկբունքով։

Related posts

Արդյունավետ հանդիպում՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ․ Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Ապահովելով Եվրոպայի անվտանգությունը և ամրապնդելով ժողովրդավարական դիմադրողականությունը» թեմայով քննարկմանը

Նիդերլանդների վարչապետի հետ քննարկեցինք երկկողմ համագործակցության հետագա զարգացման քայլերը. Նիկոլ Փաշինյան